Արարատի մարզի, Նոյակերտ համայնքի 13/38 ընտրատեղամասի անմիջապես դիմաց կայանած մեքենայի վրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պիտակ է փակցված։ Քիչ հետո պարզվեց, որ մեքենան պատկանում է Նոյակերտի համայնքապետ Կարեն Պողոսյանին, մոտեցա իրեն, ասեց «մարդ ա հիմա, եկել ա քվեարկի գնա», հարցազրույց տալուց հրաժարվեց։
Համայնքապետը պտտվում էր ընտրատեղամասի մոտ ոստիկանների հետ։ Նա վստահված անձ է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից (ԿԸՀ-ն իմ մոտ չի բացում, սա խնդրում եմ ճշտեք)։
Անի Հովհաննիսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter