Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են

Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են

Իրանի տարբեր շրջաններում վերսկսվել են էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումները, ինչի հետևանքով թաղամասերն օրական մոտ երկու ժամ մնում են առանց հոսանքի։ 

Տեղի բնակիչները Iran International-ին հայտնել են, որ լույսերը հիմնականում անջատում են երեկոյան ժամը 18:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում, երբ առևտրի կետերում ամենաակտիվ աշխատանքային ժամերն են։ 

Գործարարների խոսքով՝ գնաճի և ցածր գնողունակության պատճառով առանց այդ էլ տուժող բիզնեսը հիմա կրկնակի վնասներ է կրում, քանի որ հոսանքազրկումները փախցնում են վերջին հաճախորդներին և էլ ավելի բարդացնում իրավիճակը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment