Մի՛ վստահեք չստուգված զանգերին. նախարարությունը զգուշացնում է

Մի՛ վստահեք չստուգված զանգերին. նախարարությունը զգուշացնում է

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ վերջին օրերին արձանագրվել են դեպքեր, երբ հեռախոսազանգերի միջոցով փորձ է արվում մոլորության մեջ գցել իրավաբանական անձանց

«Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը տեղեկություններ է ստացել, որ մի շարք իրավաբանական անձանց ներկայացուցիչներ ստացել են հեռախոսազանգեր այն անձանցից, որոնք ներկայանում են որպես «Գործընթաց» թերթի ներկայացուցիչներ։

Զանգերի ընթացքում վերջիններս հորդորում են հրապարակային ծանուցումները չտեղադրել azdarar.am կայքում՝ պնդելով, թե կայքում տեղադրված ծանուցումները չեն պահպանվում կամ ջնջվում են, ինչպես նաև, որ azdarar.am-ը պաշտոնական կայք չէ։

Տեղեկացնում ենք, որ այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
azdarar.am-ը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքն է, և այնտեղ ծանուցումների տեղադրումը կարգավորվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքով։

Հորդորում ենք վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և չառաջնորդվել հեռախոսազանգերով կամ այլ ոչ պաշտոնական եղանակներով տրամադրվող չստուգված տեղեկություններով»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment