Կարելի է արձանագրել, որ ընտրությունների նախաշեմին Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ․ Դումիկյան

Թե՛ բեմին , թե՛ հրապարակում միավորվել էին տարբեր քաղաքական ուժերի, մասնագիտությունների և սոցիալական խավերի ներկայացուցիչներ։ Օդը հագեցած էր ոգով, համընդհանուր ըմբռնումով, միավորող մտահոգություններով, ընդհանուր նպատակով ու էմոցիայով։ Այլ կերպ ասած՝ դա համաժողովրդական համախմբում էր, ինչից սարսափում է օրվա իշխանությունը։ Վերջինս դեռևս 2018 թվականից ի վեր բոլոր հնարավոր և անհնար ջանքերն է գործադրել հանրությանը «սևերի» և «սպիտակների» բաժանելու համար՝ քաջ գիտակցելով, որ սեփական ձախողումները քողարկելու միակ միջոցը պառակտված և բարոյալքված հասարակությունն է։

Leave a Comment