02.06.2026 | 15:13
Արդեն վեց տարի…
Վեց տարի հեռու ենք իրարից, բայց միայն մենք գիտենք, որ իմ յուրաքանչյուր քայլ քո խորհրդով է:
Հիմա մեր Հայրենիքը, քո արյամբ առավել թանկացած Հայրենիքը, կանգնած է լինել-չլինելու խնդրի առջև, և ես հավատում եմ, որ ԼԻՆԵԼՈՒ է այն, լինելու է ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ, ես քեզ եմ տվել հանուն այդ օրվա։
Քե՛զ, ամենաթանկիս։
ՈՒզում եմ հունիսի 8-ին գալ քեզ մոտ ու 6 տարվա մեջ առաջին անգամ ուրախությունից հեկեկալ…
Հանուն մեր Հայրենիքի, հանուն մեր տղաների թափած արյան, անպայման գնացեք ընտրության և կատարեք ընտրություն Հայաստանի լինելու կամ չլինելու մեջ:
Կարին ՏՈՆՈՅԱՆ