Մեկնարկել են «Շիրակ Ավիա»–ի Երևան- Տաշքենդ-Երևան երթուղով չվերթերը – Նորություններ 02.06.2026

 

«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 2-ից մեկնարկել է Երևան- Տաշքենդ-Երևան երթուղով չվերթերը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ից հայտնում են, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ shirakavia.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

 

Leave a Comment