Զինծառայողի մահվան առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Զինծառայողի մահվան առթիվ  նախաձեռնվել է քրեական վարույթ

Հունիսի 2-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. հայտնում են քննչական կոմիտեից։

«Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է»,-ասել են կոմիտեից։ 

Հիշեցնենք՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին. հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment