Կշարունակենք աջակցել ՀՀ-ին․ ԵՄ-ն դատապարտել է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումները

armtimes.com  Եվրամիությունը դատապարտել է Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ խորհրդարանական ընտրություններից առաջ, այն բանից հետո, երբ Մոսկվան կոչ է արել հանրաքվե անցկացնել Երևանի ԵՄ-ին անդամակցելու նկրտումների վերաբերյալ, հայտնում է AFP-ն:


 


«Որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ երկիր՝ Հայաստանը ունի իր սեփական ուղին և գործընկերներին ընտրելու բոլոր իրավունքները»,- ասել է ԵՄ խոսնակ Անուար Էլ Անունին։


 


Ըստ նրա՝ Ռուսաստանը նպատակ ունի վնասել Հայաստանի տնտեսությանը և ազդել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա. «Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին՝ նման հարկադրանքի փորձերը հաղթահարելու համար»։


 


 


 


 




 

Leave a Comment