Ալիևը պնդում է, որ Զանգեզուրի միջանցքն «անպայման կկառուցվի» – armeniatoday.am

Ադրբեջանիի նախագահ Իլհհամ Ալիևը պնդել է, որ Զանգեզուրի միջանցքնն անպայման կկառուցվի։ Նա այս մասին հայտարարել է Բաքվի 31-րդ էներգետիկ ֆորումի պաշտոնական բացման արարողության իր ելույթում, հայտտարարել են ադրբեջանական ԶԼՄ-ներրը։

«Զանգեզուրի միջանցքը, որը կդառնա Արևելք-Արևմուտք միջանցքի ևս մեկ ճյուղ, անպայման կկառուցվի 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի, Հայաստանի վարչապետի և իմ միջև ստորագրված փաստաթղթի համաձայն»,- հավաստիացրել է նա։

Նա հայտարարել է, որ Ադրբեջանը բացում է նոր տրանսպորտային միջանցքներ՝ ներդրումներ կատարելով երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքներում։

TRIPP տրանսպորտային երթուղի ստեղծելու մասին հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել էին օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում:

Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել էին TRIPP նախագծի իրականացման մասին հռչակագիրը: Նախաձեռնության իրականացման համար կստեղծվի TRIPP զարգացման ընկերությունը, որտեղ բաժնետոմսերի 74%-ը կստանա ԱՄՆ-ն՝ նախնական ներդրումների դիմաց, իսկ 26%-ը՝ Հայաստանը:

Leave a Comment