Zham.am | Հայերն ու առնետները (քաղկենդանաբանություն)





Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է. «Առնետները բարդ սոցիալական կառուցվածք ունեն, որի բնորոշիչներն են.

• Կիսվում են սննդի և վտանգի մասին տեղեկություններով, միմյանց զգուշացնում են ուլտրաձայնային ազդանշաններով,

• կարող են ազատել թակարդում կամ փակված վիճակում գտնվող իրենց ցեղակցին, նույնիսկ եթե անմիջական օգուտ չեն ստանում.

• բացում են դռներ՝ փակված առնետին ազատելու համար,

• երբեմն կիսվում են սննդով,

• սթրեսի նշաններ են ցույց տալիս, երբ կողքին տառապում է խմբի մեկ այլ անդամ, այսինքն ունեն ապրումակցման հատկություն,

• տարեց առանձնյակները կարող են պահպանել իրենց դիրքը հիերարխիայում,

• երիտասարդ առնետները երբեմն ավելի հանդուրժող են լինում ծանոթ ծեր անդամների նկատմամբ,

• կարող են մնալ վիրավոր կամ թուլացած խմբակցի կողքին, հատկապես եթե նա ծանոթ է,

• ագրեսիայի նվազում թույլ անդամների նկատմամբ։

Սակայն, մեկ կամ մի քանի ասոցիալ առնետներ կարողանում են զգալիորեն ապակայունացնել ամբողջ խումբը, հատկապես նեղ և սթրեսային միջավայրում։

Երբ առնետների միջավայրում հայտնվում են ասոցիալ առնետներ, ապա այդ բոլոր հատկությունները սկսում են քայքայվել:

Ասոցիալ առնետների հայտնվելու դեպքում խումբը սկսում է «անպատեհ» պահի հարձակվել մյուսների վրա, չեն կարողանում նորմալ մասնակցել փոխադարձ մաքրմանը (գրումինգին) և սոցիալական վարքերին։

Դրա հետևանքով՝

• աճում է խմբի ընդհանուր տագնապայնությունը,

• հաճախանում են կռիվները,

• խանգարվում է քունը և համատեղ բույն կառուցելը,

• թույլ առանձնյակները սկսում են խուսափել խմբի առաջնորդներից,

• մայրերը վատ են խնամում ձագերին։

Հատկապես հայտնի են «isolation-reared rats» կոչվող փորձերը՝ առնետներ, որոնք վաղ տարիքից մեծացվել են առանձին վանդակներում՝ առանց բնական սոցիալական շփման, տեղադրում են սոցիալապես կայուն առնետների միջավայրում։

Խմբին միանալուց հետո առնետների սոցիումը

• դառնում է չափազանց ագրեսիվ,

• վատ են հասկանում սոցիալական ազդանշանները,

• հարձակվում են միմյանց վրա առանց սպառնալիքների։

Սա բերում է սոցիալական կարգավորումների խանգարման: Ասոցիալ առնետները ֆիզիոլոգիապես ունակ չեն սոցիալակսն շփման, և չունեն նորմալ փոխազդեցության կանոններ։


• հիերարխիան դառնում է անկայուն,

• աճում են բռնության դեպքերը,

• նվազում է ծնելիությունը,

• աճում են քրոնիկական սթրեսի դեպքերը,

• դիտվում է ընդհանուր ագրեսիայի աճ»:


Leave a Comment