Հայկական կողմի հայտարարությունը ԵԱՏՄ գագաթնաժողովում

Հայաստանը նպատակադրված է շարունակել բարեխիղճ մասնակցությունը ԵԱՏՄ աշխատանքներին՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության ու անդամ բոլոր պետությունների ազգային շահերը հարգելու սկզբունքների վրա։

ԵԱՏՄ ընդլայնված կազմով գագաթնաժողովի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Հայաստանը մեկ անգամ չէ, որ հաստատել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխշահավետ համագործակցության հանձնառությունը՝ ի շահ մեր երկրների և ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանի տնտեսական կայունության և տնտեսական զարգացման ապահովման»:

Հայաստան, ԵԱՏՄ, Մհեր Գրիգորյան, փոխշահավետ համագործակցություն, տնտեսական զարգացում

Leave a Comment