«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։
Վերջին մեկ տարվա ընթացքում մենք մեր հարաբերությունները հասցրել ենք ռազմավարական գործընկերության մակարդակի, որի գագաթնակետը դարձավ Բաքվում փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը։ Մենք հույս ունենք շարունակել ամրապնդել մեր գործընկերությունը՝ ընդլայնելով տարածաշրջանային ենթակառուցվածքները, տնտեսական կապերը և անվտանգության ոլորտում համագործակցությունը։
Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման գործին և ակնկալում է շարունակել համագործակցությունը։ Մենք հույս ունենք խորացնել մեր գործընկերությունը գալիք տարում և ապագայում», — ասված է շնորհավորական ուղերձում։