Ռուսաստանը Հայաստան կուղարկի կարբամիդ և ալյուր՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ, հայտնում են ադրբեջանական լրավամիջոցները։
Հաղորդվում է, որ վաղը Ռուսաստանից Հայաստան նախատեսվող բեռը կարտահանվի Ադրբեջանի տարածքով։
Գնացքը կմեկնի ժամը 11:00-ին՝ «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բալաջարի կայարանից, այնուհետև կանցնի Վրաստան՝ Բյուք-Քյասիկ կայարանի միջոցով, իսկ այնտեղից՝ դեպի Հայաստան։
