11:00 Լուրերը մեկ տողով. Բանակի նոր զինանշանը, ընդդիմադիրների ձերբակալությունը, Գյումրիի քաղաքապետի որդու կալանքը

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

• Հայաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է զինված ուժերի նոր զինանշանը:

• Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի մեղադրանքով ձերբակալել է ընդդիմադիր կուսակցության ութ ներկայացուցչի:

• Դատարանը երեք ամսով կալանավորել է Գյումրիի նախկին քաղաքապետի որդուն՝ խուլիգանության գործով:

• Սև ծովից ներթափանցող ցիկլոնի պատճառով Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում և անձրևներ:

• Ուկրաինական ուժերը հրթիռներով ու անօդաչուներով լայնամասշտաբ հարվածներ են հասցրել Ռուսաստանի մի շարք շրջանների:

• Իսրայելական ավիահարվածների հետևանքով Լիբանանում տասնյակ զոհեր կան, իսկ «Հեզբոլլահը» թիրախավորել է հակառակորդի տեխնիկան:

• Եվրահանձնաժողովի նախագահը նախազգուշացրել է Եվրոպայում սպասվող անվտանգային խնդիրների և անօդաչուների սպառնալիքի մասին:

Leave a Comment