Հայտնի է ով Փաշինյանի փոխարեն կմասնակցի ԵԱՏՄ նիստին

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն կմասնակցի Աստանայում կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ 

Ուշակովը հայտնել է, որ ուրբաթ օրը Աստանայում տեղի կունենա Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը։ «Հաստատվել է Բելառուսի (Ալեքսանդր Լուկաշենկո), Ղազախստանի (Կասիմ-Ժոմարտ Տոկաև), Ղրղզստանի (Սադիր Ժապարով) նախագահների, մեր նախագահի և Հայաստանի փոխվարչապետ (Մհեր) Գրիգորյանի մասնակցությունը», – ասել է ՌԴ նախագահի օգնականը։

«Վարչապետ Փաշինյանը հառաջիկա ընտրությունների կապակցությամբ (Հայաստանում) Աստանա չի գա», – հստակեցրել է նա՝ խոսելով Աստանայում ԵԱՏՄ միջոցառումների ծրագրի մասին։ 

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հանրապետությունում նախընտրական արշավի պատճառով չի մեկնի Աստանա՝ մայիսի 28-29-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։

Leave a Comment