Մահվան կադրերը՝ տեսանյութում․ երիտասարդը ընկնում է ժայռի եզրից


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է երիտասարդը ընկնում ժայռից։ Այս մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով Baza Telegram ալիքին։

Կադրերում, որոնք արվել են ժայռի եզրին, երևում է անձ, որը կանգնած է վտանգավոր հատվածում և մի պահ անց կորցնում է հավասարակշռությունը՝ ընկնելով բարձրությունից։

Միջադեպը տեղի է ունեցել White Rocks շրջանում։ Տեղեկությունների համաձայն՝ 24-ամյա կինը սելֆի անելիս ընկել է մոտ 100 մետր բարձրությունից։

Շտապօգնության աշխատակիցները նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Դեպքի առնչությամբ իրականացվում է քննություն՝ պարզելու միջադեպի բոլոր հանգամանքները։

Տեսանյութն՝ այստեղ

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment