Գրիբոյեդովի փողոցում բնակարան է այրվել

Գրիբոյեդովի փողոցում բնակարան է այրվել

Մայիսի 26-ին, ժամը 12։05-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի շենքերից մեկում այրվում է բնակարան։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:06-ին, մարվել՝ 13։18-ին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment