Ֆիլիպիններում հյուրանոցի փլուզման հետևանքով 4 մարդ է զոհվել․ կան անհետ կորածներ

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի մերձակայքում կառուցվող 9 հարկանի հյուրանոցի փլուզման հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, ևս 17 մարդ համարվում է անհետ կորած։

Euronews-ի հաղորդմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի օրը Մանիլայից հյուսիս գտնվող Անջելեսում գտնվող քաղաքում։

Փլուզված շենքը վնասել է նաև հարակից հյուրանոցը, ինչի հետևանքով զոհվել է Մալայզիայից ժամանած հյուրերից մեկը։

Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից կենդանի դուրս բերել երկու աշխատողի, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել։

Տարածաշրջանային հրշեջ ծառայության ներկայացուցիչ Մարիա Լեա Սաջիլիի խոսքով՝ աշխատողներից մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո, իսկ մյուսը սրտի կանգ է ունեցել։ Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները՝ անհետ կորածներին հայտնաբերելու նպատակով։

Leave a Comment