Փաշինյանը Պուտինին ասել է, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ է․ Պեսկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ ՀՀ-ն մնում է Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ՝ միաժամանակ զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը հիշեցրել է, որ Պուտինը և Փաշինյանը հանդիպել են Կրեմլում սեպտեմբերի 26-ին։

«Այդ ժամանակ վարչապետը, հիշեցնեմ ձեզ, ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ, բայց միաժամանակ զարգացնում է իր արտաքին քաղաքականության մյուս ուղղություններով հարաբերությունները, մասնավորապես՝ Եվրոպայի հետ», — նշել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ն ՌԴ-ի բարեկամ երկրների շարքում է և գտնվում է ամենազարգացած ինտեգրացիոն գործընթացներից մեկում՝ Եվրասիական տնտեսական միությունում։

Նա նաև նշել է, որ ընտրարշավի պատճառով Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ հանձնաժողովի նիստին։

Leave a Comment