
«Միասնության թևեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանը գրում է. «Ուզում եմ բաց խոսենք՝ Ռուսաստանը մեզ չի համարում գործընկեր, այլ՝ իրենից կախված պետություն: Դրա համար էլ ճնշումներ են գործադրվում: Դրանից էլ տուժում է հայ գյուղացին ու գործարարը: Մենք պետք է ոչ թե նայենք, թե ով է Մոսկվայի կամ Բաքվի կամ ուրիշ մայրաքաղաքի նախընտրած թեկնածուն, այլ պետք է ընտրենք մերը ու մեր հարցերը կլուծվեն, երբ ունենանք Հայաստանի շահով շարժվող ղեկավար ու իշխանություն»:
Աղբյուրը` Արման Թաթոյան