Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 ավտոմեքենաներ

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 ավտոմեքենաներ

Այսօր՝ մայիսի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 02։10-ի սահմաններում Արամ Խաչատրյան փողոցում բախվել են 32-ամյա Տիգրան Ն․-ի վարած «Volkswagen Golf», 51-ամյա Սարգիս Մ․-ի վարած «Volkswagen Jetta» մակնիշի, 31-ամյա Տիգրան Ս․-ի վարած «Volkswagen Beetle» մակնիշի և 31-ամյա Վլադիմիր Պ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment