Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նկատում է. ««Նիկոլ Փաշինյանը լավագույնն է, ինչ պատահել է հայերի և Հայաստանի հետ»։ Այս տեսակետն են հայտնում Ադրբեջանում՝ Բաքվի փողոցներում հարցմանը մասնակցած ադրբեջանցիները։ Մի փոքր անց դուք նույնպես հնարավորություն կունենաք դիտելու այդ հարցումը։
Այս հարցումից, սակայն, հարկ է մի քանի արձանագրում անել։
Եվս մեկ կարևոր նրբերանգ. ժողովո՛ւրդ, նրանք մեզ «քոչվոր» են անվանում։ Սրանք Ալիևի աշխատակազմի ներկայացուցիչները կամ պետական գերատեսչությունների աշխատակիցները չեն. սովորական ադրբեջանցիներ են Բաքվի փողոցներում, ովքեր ասում են, թե հայերը քոչվոր են, իսկ Հայաստանի տարածքները՝ Ադրբեջանի տարածքներ։ Նրանք նշում են, որ նորմալ կլինի, եթե Հայաստանը միանա Ադրբեջանին, և եթե Ադրբեջանի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, ապա ադրբեջանցիների ասածները Հայաստանի մասով կյանքի կկոչվեն։ Սա այնքան ակնհայտ է, և Արցախում տեղի ունեցած իրադարձությունները միայն ապացուցում են այս խոսքերը։
Մանրամասն՝ տեսանյութում, այս հղումով
https://www.facebook.com/watch/?v=994054956487696