ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ-ից ծաղիկների, մրգերի ու բանջարեղենի մատակարարումը

Հայաստանից Ռուսաստան ապրանքների մատակարարումների հետ կապված խոչընդոտները կազդեն ոչ միայն ծաղիկների, այլև մրգերի և բանջարեղենի վրա, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռոսսելխոսնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

Կարգավորողը նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետությյանը համապատասխան սահմանափակումների հետ կապված։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ «Ռոսսելխոզնադզորի» մասնագետներն ստուգումներ են իրականացնում Հայաստանի ընկերություններում և ծաղկի ջերմատներում՝ չհստակեցնելով, թե հատկապես ո՞ր կազմակերպությունների մասին է խոսքը։

Leave a Comment