Տեսանյութում սպառնալիքներ հնչեցնողները 2024թ. Հայաստանում չեն. Նիկոլ Փաշինյան

Տեսանյութում սպառնալիքներ հնչեցնողները 2024թ. Հայաստանում չեն. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դիմակավոր անձանց տեսանյութին, որում իր հասցեին սպանության սպառնալիքներ էին հնչեցրել։

«Դիմակավորների տեսանյութի հետ կապված՝ ես կարծում եմ՝ մենք անձանց շրջանակը մոտավոր պարզաբանել ենք, ըստ էության՝ այն անձինք, որոնք մենք կարծում ենք՝ այդ տեսանյութում են, 2024թ․-ից Հայաստանում չեն։

Բայց սա օպերատիվ տեղեկություն է, ապացույց չունենք։

Նախկինում, մեծ հավանականությամբ, այլ գործերով նրանք մեր հետաքրքրության տիրույթում են եղել, մասնավորապես՝ հնարավոր է ապօրինի վարձկանության տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն իրենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment