Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի ու ԼՂ ժողովրդի վերադարձի թեմայից նույն մարդիկ են խոսում։
«Ուշադրություն դարձրեք, որ ադրբեջանցիների վերադարձի թեմայից խոսում են նույն ուժերը, որոնք խոսում են ԼՂ ժողովրդի վերադարձի թեմայից, որովհետև մեկն առանց մյուսի գոյություն չունի և չի կարող ունենալ։ Այդ է պատճառը, որ ասում եմ՝ իրենք պատերազմի եռագլուխ կուսակցություն են, որովհետև ուզում են կոնֆլիկտային վիճակ ստեղծել, թեմաները բերել բախման, ու դրանից կոնֆլիկտը վերակենդանանա»,- ասել է նա։
Նա նաև հարցրել է՝ ինչու են միայն Ղարաբաղի հայության վերադարձի հարցը բարձրացնում, այլ ոչ նաև Բաքվի, Գետաշենի կամ Ադրբեջանի այլ տարածքներում բնակված հայերի հարցը։
Խոսելով այս թեմայով նախընտրական հոլովակ պատրաստելու և տարածելու մասին՝ Փաշինյանը հայտարարել է, որ դա ոչ թե իր դեմ է արվում, այլ՝ հարցը քաղաքական օրակարգ մտցնելու նպատակով։
