Խուզարկություններ՝ «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում

Խուզարկություններ՝ «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում

ԱԱԾ-ն խուզարկություններ է սկսել Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում։

Կուսակցության ներկայացուցիչ Արեգնազ Մանուկյանն իր ֆեսբուքյան էջում հայտնել է. «Առավոտյան ուղիղ ժամը 7-ին ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները մտան «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ», նաև՝ հրապարակելով տեսանյութ։

Հիշեցնենք, որ քրեական վարույթ է հարուցվել լրտեսության ու պետական դավաճանության գործով։ Ըստ նախաքննական մարմնի. « 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment