Մենք 8 տարի է՝ պայքարում ենք մաֆիայի դեմ. վարչապետ

Մենք 8 տարի է՝ պայքարում ենք մաֆիայի դեմ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում խոսել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի մասին՝ նշելով, որ այն պետականացվելու է։

«Հերթը «Արարատցեմենտ» գործարանինն է։ Շատ շուտով գողոնը կվերադարձնենք պետությանը։ Ասում են՝ նոր իմացա՞ք։ Նոր գուցե և չիմացանք, բայց նոր ենք կարողացել ապացուցել, որովհետև իմանալն ու ապացուցելը տարբեր բաներ են. ոչ մի խարդախ իր խարդախությունը չի բերում, փռում պետության առաջ։ Մենք 8 տարի է՝ պայքարում ենք մաֆիայի դեմ»,- ասել է նա և հավելել, որ այդ պայքարը եզրափակիչ փուլ է մտել։

Նրա խոսքով՝ 2026 թվականի հունիսի 7-ին պետք է մաֆիային վերջնականորեն ջախջախել (կամ՝ ջախջախենք):

Գնահատեք հոդվածը

Leave a Comment