Քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ և ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, փոխգնդապետ Աալերտ Խերալդ Հայուբրեխդսին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Նախարարի տեղակալը շնորհավորել է պաշտպանության հարցերով կցորդին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ և ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment