Կենտրոնի թաղապետարանը զգուշացրել է օտարերկրացի մուրացիկ երեխաների մասին

Երևանի Կենտրոնի թաղապետարանը զգուշացրել է  օտարերկրացի մուրացիկ երեխաների առկայության մասին։

Երեխաներին հայտնաբերել են Վարչական շրջանի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժնի աշխատակիցները շրջայցի ընթացքում, և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ կենտրոնական բաժնի հետ համագործակցությամբ նրանց տեղափոխել են երեխաների շուրջօրյա խնամքի կենտրոն, նշված է հաղորդագրության մեջ։

Վարչական շրջանից հայտնել են նաև, որ երեխաները խնամքի կենտրոնում կգտնվեն ժամանակավորապես` չհստակեցնելով, թե որքան ժամանակ։

Leave a Comment