Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն (NABU) և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը (SAP) ավարտում են Վլադիմիր Զելենսկու կնոջ՝ Ելենայի դեմ հետաքննությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ռուսաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։
«Հակակոռուպցիոն գործակալությունները բավարար հիմքեր ունեն Զելենսկու կնոջը կալանավորելու համար։ Նրանք այժմ որոշում են, թե որ քրեական գործը պետք է հարուցվի առաջինը», – ասել է գործակալության աղբյուրը։
Աղբյուրը նշել է, որ տեղեկությունն այլևս գաղտնիք չէ Կիևի ղեկավարի համար, ով ամրապնդել է իր ընտանիքի անվտանգությունը և սկսել է բանակցություններ վարել արևմտյան գործընկերների հետ։
