Բուլղարիան հաղթել է «Եվրատեսիլ-2026»-ում – armeniatoday.am

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի 2026 թվականի հաղթող է դարձել Բուլղարիան ներկայացնող երգչուհի Դարինա Յոտովան (DARA)։

Հոբելյանական՝ 70-րդ մրցույթի եզրափակիչը կայացել է շաբաթ օրը Վիեննայի «Վիներ-Շտադթհալե» մարզադաշտում։

Ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքներով DARA-ն եզրափակչում հավաքել է 516 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Իսրայելը ներկայացնող Նոամ Բետտանը՝ 343 միավորով։

Քվեարկության արդյունքներով երրորդ տեղը զբաղեցրել է Ռումինիայի ներկայացուցիչ Ալեքսանդրա Կապիտենեսկուն՝ 296 միավորով։

Մայիսի 15-ին Հայաստանը ներկայացնող Սիմոնը չէր անցել «Եվրատեսիլ-2026»-ի եզրափակիչ։

Leave a Comment