
«Ուզում եմ իմանալ՝ ձեզ քվեարկելով, ի՞նչ տարածքներ ենք հանձնելու նորից, որովհետև Արարատ Միրզոյանը տարածքների թեմայից էր խոսել»,- Կենտրոնում քարոզարշավի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց քաղաքացին։ «ՀՀ ինքնիշխան որևէ տարածքի մասին խոսք լինել չի կարող․․․ Խոսքը վերաբերում է երեք տարածքներին՝ Բարխուդարլի, Խեյրիմլի․․․Սահմանազատման արդյունքում լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անում»,- արձագանքեց Փաշինյանը։