Փարպեցի փողոցում գիշերվա վիճաբանության և կրակոցների հետևանքով տուժածներ չկան․ ՆԳՆ

Երևանի Փարպեցի փողոցում մայիսի 16-ի գիշերը տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների հետևանքով տուժածներ չկան, Armenia Today-ին հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։

«Տեղի ունեցած խուլիգանության դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- պարզաբանեցին ՆԳՆ-ից։ Այլ մանրամասներ ոստիկանությունը չհայտնեց։

Ավելի վաղ կրակոցների մասին հայտնել էր Shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ ժամը 01:50-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչել են կրակոցներ։

Leave a Comment