Տվյալ հատվածում կդադարեցվի երկկողմանի երթևեկությունը. Երևանի քաղաքապետարան

Մյասնիկյան պողոտայից դեպի Նորք-Մարաշ վարչական շրջանի Էմիլ Դիլանյան փողոց և Նորքի 1-ին նրբանցք տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունը կդադարեցվի։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

«Ինժեներական նոր ենթակառուցվածքների տեղադրման և ճանապարհի հիմնանորոգման շինարարական  աշխատանքների  իրականացման նպատակով 2026 թվականի մայիսի 16-ից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից դեպի Նորք-Մարաշ վարչական շրջանի Էմիլ Դիլանյան փողոց և Նորքի 1-ին նրբանցք տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment