Մադուրոն տեղափոխվել է 18 կալանավորի հետ համատեղ խուց – armeniatoday.am

ԱՄՆ-ի կալանքի տակ գտնվող Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղափոխվել է 18 կալանավորի հետ խուց, հայտնել է նրա որդին Spiegel-ին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Զատկից ի վեր նա գտնվում է 18 այլ կալանավորի հետ համատեղ խցում», – ասել է Նիկոլաս Մադուրո Գուերրան։

Նրա խոսքով՝ նրանց կեսը խոսում է իսպաներեն։ Մադուրոն շփվում է իր խցակիցների հետ, դիտում է հեռուստացույց և սովորում անգլերեն։

Քաղաքական գործչի ազգականը հավելել է, որ բանտում գտնվելու ընթացքում նա շատ ժամանակ է անցկացնում Աստվածաշունչ կարդալով։ Որդին նաև գրքեր է պատվիրում հոր համար։

Leave a Comment