Հնդկաստանում անձրևների և կայծակի հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի


Միջազգային


Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում ուժեղ փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով զոհվել է առնվազն 56 մարդ։

PTI լրատվական գործակալության տվյալներով՝ զոհերի մեծ մասը մնացել են փլատակների տակ՝ պատերի և տնակների փլուզումից հետո։

Մի քանի մարդ զոհվել է նաև կայծակի հարվածներից և ընկնող ծառերից։

Նահանգային իշխանությունները հանձնարարել են տարբեր գործակալությունների ներկայացուցիչներին այցելել տուժած տարածքներ և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել զոհվածների և վիրավորների ընտանիքներին։

Պաշտոնյաներին նաև հանձնարարվել է պահպանել բարձր պատրաստվածություն և անցկացնել վնասի գնահատում։


Leave a Comment