ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է՝ ընտրակաշառք տալու կամ վերցնելու վերաբերյալ նոր օրենսդրական նախաձեռնություն է դրվում շրջանառության մեջ, համաձայն որի՝ ընտրակաշառք տալու կամ վերցնելու համար նոր պատիժ է սահմանվելու.
«Ընտրակաշառք տալու համար նախկինում նախատեսված մինչև 8 տարի ազատազրկման պատիժը կփոխարինվի մինչև 10 տարի ազատազրկմամբ: Ընտրակաշառք վերցնելու համար նախատեսված 7 տարի ազատազրկման պատիժը կփոխարինվի մինչև 9 տարի ազատազրկմամբ »,- մանրամասնել է նա՝ նշելով՝ գնացեք-մտածեք՝ արդյոք արժի հարվածի տակ դնել մեր պետականությունը, անկախությունը, ինքնուրույն որոում կայացնելու փաստը:
Մանրամասները՝ տեսանյութում: