Քեշբեքի հնարավորությունից կարող են օգտվել Ֆասթ Բանկի բոլոր քարտապաններն անկախ քարտատեսակից։ Արտարժույթային քարտերի դեպքում իրականացված գործարքների քեշբեքի հաշվարկը կատարվելու է քարտի արժույթը փոխակերպած դրամի՝ հաշվեգրման օրվա համար սահմանված ՀՀ ԿԲ փոխարժեքով։
Հավելենք նաև, որ Yeravan Mall-ի Նավապետ Քիդի մանկական ժամանցի կենտրոնում Ֆասթ Բանկի քարտերով իրականացրած յուրաքանչյուր 5 հազար ՀՀ դրամ լիցքավորման դեպքում քարտապանին կտրամադրվի բոնուս 1000 ՀՀ դրամի չափով։
Գումարի հետվերադարձն իրականացվելու է «Family Shopping weekend»-ի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում։ Այն հաճախորդները, ում քարտերը քեշբեքի վճարման պահին փակ կլինեն կամ իրականացրած կլինեն ապրանքի վերադարձ (refund), գումարի հետվերադարձ չեն ստանա։ Yerevan Mall-ում քեշբեքի հնարավորությամբ վաճառակետերի ցանկին և այլ մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: