Իշխանությունները որոշել են ժամանակավոր դադարեցնել եկեղեցու դեմ խոսույթը․ ԶԼՄ

Իշխանությունները որոշել են ժամանակավոր դադարեցնել քննադատել Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) ղեկավարությանը և հոգևոր թեմայի շուրջ խոսույթը, ինչը ասվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին քննարկումների ժամանակ, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Ներքին հարցումները ցույց են տվել, որ Եկեղեցին շարունակում է մնալ երկրի ամենաբարձր վստահություն վայելող կառույցը, ասված է հրաարակման մեջ:

Այս պատճառով իշխող թիմին հրահանգվել է մինչև հունիսի 7-ի ընտրությունները օրակարգից հանել նախընտրական ծրագրի այն դրույթները, որոնք վերաբերում են կաթողիկոսի փոփոխությանը և եկեղեցական բարեփոխումներին։

Ըստ թերթի՝ նման մարտավարությունը նպատակ ունի խուսափել նախընտրական ռիսկերից։ Հակաեկեղեցական ծրագրերի իրագործմանը նախատեսվում է վերադառնալ միայն քվեարկության ավարտից և հնարավոր հաղթանակից հետո։

Իր նախընտրական ծրագրում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր նաև Հայ Առաքելական եկեղեցուն հարկելու և կառուցվածքը բարեփոխելու մտադրության մասին։

Փաշինյանը 2025 թվականի գարնանից պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը: Հունվարի 5-ին Փաշինյանն ու մի խումբ հոգևորականներ ստորագրել էին ՀԱԵ «բարեփոխումների ճանապարհային քարտեզը», որը նախատեսում է կաթողիկոսի հրաժարականը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ հեռանալ։

Փետրվարին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով դադարեցվել էր Մայր Աթոռի կողմից նշանակված բանակային սպասավորների ծառայությունը։ Նուբարաշենում և Վանաձորի ՔԿՀ-ում հոգևոր ծառայություն մատուցող քահանաներն ապրիլին հայտարարել էին, որ իրենց մուտքը կալանավայրեր արգելվել է:

Leave a Comment