Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 14-ին – armeniatoday.am

Հայաստանում մայիսի 14-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում ցերեկը կանխատեսվում է 21-23 աստիճան, երեկոյան՝ 18-20 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 15-20 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-19 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 16-20 աստիճան։

Լոռու մարզում սպասվում է 19-23 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 21-24 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 15-17 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 21-24 աստիճան։

Արմավիրում կեսօրին կդիտվի 23-26 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-18 աստիճան։ Սյունիքում կանխատեսվում է 15-18 աստիճան։ Արցախում կանխատեսվում 22 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment