«Մարզերը շատ արագ տեմպով աղքատանում են: Ոչ ապահովագրությունը, ոչ թոշակները չեն կարող մարդկանց օգնել իրենց կենսամակարդակը բարձրացնելու համար: Մենք հասկանալով այս բոլոր խնդիրները, պետք է միասին շատ մեծ ահյրենասիրություն ցուցաբերենք և կանգնեցնենք անդունդի եզրին հասցրած այս թույլ, անկարող, անիմաստ իշխանությանը»,- Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը:
Նա նշել է, որ ոչ մի ասֆալտ մեզ պետք չի գալու, եթե այդ տարածքներում մարդիկ չապրեն:
«Փաշինյանը կարող է հետագայում միայնակ կամ Ալիևի հետ այդ ասֆալտին հեծանիվ քշել: Առավել ևս Վարդենիսի կողմից շատ հեշտությամբ ադրբեջանցիները կգան, բայց մենք միասին պետք է թույլ չտանք և 1 օր շուտ կանգնեցնենք այս ահավոր պրոցեսները, որ կատարվում են մեր հայրենիքի և Գեղարքունիքի մարզի հետ: Սևանա լիճը աշխարհի ամենամաքուր լճերից մեկն է և մենք ձեր հետ պետք է Սևանա լիճը՝ լճից փոխարինենք մեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկի»,- նշել է Կարապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: