ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ Հայաստանում 𝗬𝗼𝘂𝗧𝘂𝗯𝗲-ի մոնետիզացիան այլևս հասանելի է։
«Քիչ առաջ 𝗬𝗼𝘂𝗧𝘂𝗯𝗲-ը պաշտոնապես հայտարարեց, որ այսօրվանից Հայաստանում մեկնարկում է 𝗬𝗼𝘂𝗧𝘂𝗯𝗲-ի Գործընկերային ծրագիրը, ինչը նշանակում է, որ մոնետիզացիան այլևս հասանելի է մեր երկրում»,- տեղեկացրել է նա։
