ԱՄՆ-ն կարող է վերսկսել գործողությունները Հորմուզի նեղուցում. Թրամփ


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է վերսկսել Հորմուզի նեղուցում «Ազատություն նախագիծ» անվամբ առաքելությունը, եթե Իրանի հետ բանակցություններում առաջընթաց չլինի: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք կարող ենք վերադառնալ «Ազատություն նախագծին», եթե ոչինչ չպատահի, բայց դա կլինի «Ազատություն պլյուս նախագիծը», – լրագրողներին ասել է ԱՄՆ առաջնորդը։

Մայիսի 6-ին ԱՄՆ-ն որոշել է կասեցնել «Ազատություն նախագիծ» գործողությունը, որը ուղեկցում է նավերը Հորմուզի նեղուցում։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ նա դա արել է Պակիստանի և այլ երկրների խնդրանքով՝ Իրանի հետ բանակցություններն ավարտելու և համաձայնության հասնելու համար:


Leave a Comment