Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին

Մայիսի 7-ին Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս, Նորին Սրբություն Գարեգին Երկրորդը, ընդունել է իրավապաշտպան, միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին։Այս մասին հայտնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ծավալված արշավը, հոգևորականների նկատմամբ առաջադրված շինծու մեղադրանքները, ինչպես նաև Եկեղեցու պաշտպանությամբ հանդես եկած անձանց նկատմամբ իրականացվող ճնշումներն ու ապօրինի քրեական հետապնդումները։

Այս համատեքստում ընդգծվել է օրինականության պահպանման, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների ապահովման և արդարադատության սկզբունքների պահպանման անհրաժեշտությունը։

Leave a Comment