16:00 Լուրերը մեկ տողով. Ընտրակաշառքի սկանդալային բացահայտում, Փաշինյանի հակադարձումը Սամվել Կարապետյանին

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

•Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք տալու և քաղաքացիների նկատմամբ բռնության սպառնալիքների դեպքեր։

•ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կոշտ է արձագանքել գործարար Սամվել Կարապետյանի՝ իշխանություններին ուղղված քննադատությանն ու ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարություններին։

•Մենք պայքարելու ենք Հայաստանի տարածքում Ադրբեջանի կողմից օկուպացված մեր հողերի վերադարձի համար: Սամվել Կարապետյան: 

•Նիկոլ Փաշինյանը ծիծաղելի է համարել ընդդիմադիրների հաղթանակի հույսերը՝ ընդգծելով, որ իշխող ուժի վարկանիշը բարձր է, իսկ «պատերազմի կուսակցությունները» չպետք է անցնեն խորհրդարան։

•Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Վեդիում տեղի ունեցած աղմկահարույց դեպքը բացահայտվել է օպերատիվ մարմինների ահազանգի շնորհիվ։ 

•Մարիա Զախարովան մեղադրել է Երևանին Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը դրժելու և Արևմուտքի հակառուսական գծում ներգրավվելու համար։

Leave a Comment