Ուզում եմ գաղտնիք բացել, որ շատ ուշադրություն չդարձնեք Փաշինյանի ասածներին․ Սամվել Կարապետյան

«Նիկոլ Փաշինյանը Ձեր հասցեին հայտարարեց, իր խոսքերն եմ մեջբերում, «վախենամ՝ դառնաս բոմժ», իսկ հետո Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց թե բոմժ դառնալու գործընթացն անշրջելի է։ ինչպե՞ս եք վերաբերում հնչած հայտարարությանը»,- մամուլի ասուլիսում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդին դիմեց լրագրողը։

Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Որովհետև վարչապետն արդեն ութ տարի է՝ այդ կարգավիճակով ղեկավարում է Հայաստանը:

Ձեզ ուզում եմ գաղտնիք բացել, որ դուք շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին: Անցյալ տարի, երբ գնացել էր Չինաստան, դուք գիտեք՝ այնտեղ կան հատուկ սնկերի ռեստորաններ, որոնք մարդկանց մոտ հալյուցինացիաներ են առաջացնում: Ինքը այնտեղ փորձել էր, դուրը եկել էր և, իմ ինֆորմացիայով, մոտավորապես մեկ տոննա հետը առել-բերել է Հայաստան: Դրա համար ինքը երբ բարձրանում է ամբիոն, անպայման օգտագործում է այդ սնկերից և ինչ երազ տեսնում է, երազում է, ինքը կարող է ամբիոններից դուրս տալ։ Դա ընդհանուր այդ սնկերի շնորհքն է: Դրա համար շատ լուրջ մի ընդունեք, ամեն ինչ գնում է իր հունով, ինքը արդեն ցայտնոտի մեջ կանի հայտարարություններ, որը մեր ժողովուրդը հունիսի 7-ին կգնահատի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment