Խոշոր հրդեհ Թեհրանի առևտրի կենտրոններից մեկում. կան զոhեր և վիրավnրներ


Միջազգային


Իրանի մայրաքաղաք Թեհրանի արևմտյան մասում գտնվող «Էրգուվան» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, վիրավորվել՝ 26-ը։

Միևնույն ժամանակ, Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հայտնել է ութ մահվան և 36 վիրավորի մասին։

Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են, և զոհերի թիվը կարող է աճել։

Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է։ Հետաքննություն է ընթանում։


Leave a Comment