Թրամփը կրկին քննադատել է Հռոմի Լևոն XIV պապին

Թրամփը կրկին քննադատել է Հռոմի Լևոն XIV պապին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է Հռոմի Լևոն XIV պապին, ինչը կարող է բարդացնել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ հարաբերությունները կարգավորելու նպատակով այս շաբաթ Վատիկան նախատեսված այցը։

Թրամփը հայտարարել է, որ պատմության մեջ առաջին ամերիկածին քահանայապետն օգնում է Իրանին, ինչպես նաև աշխարհն ավելի վտանգավոր է դարձնում իր այն մեկնաբանություններով, թե որքան կարևոր է ներգաղթյալների հանդեպ անհարգալից վերաբերմունք չցուցաբերելը։

«Պապն ավելի շուտ կխոսի այն մասին, որ նորմալ է, եթե Իրանը միջուկային զենք ունենա,- հարցազրույցում ասել է Թրամփը։ — Ես չեմ կարծում, որ դա լավ է։ Կարծում եմ՝ նա վտանգի է ենթարկում բազմաթիվ կաթոլիկների և շատ այլ մարդկանց»։

Լևոն XIV-ն արձագանքել է Թրամփի վերջին քննադատությանը՝ մատնանշելով, որ ԱՄՆ նախագահն իր տեսակետները սխալ է ներկայացնում։

Պապն ասել է, որ Կաթոլիկ եկեղեցին «տարիներ շարունակ հանդես է եկել բոլոր տեսակի միջուկային զենքերի դեմ, այնպես որ այդտեղ որևէ կասկած լինել չի կարող»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment