Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել




tert.am   Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել: Դա տեղի է ունեցել քաղաքական ճգնաժամի ֆոնին, որը երկրում շարունակվում է ապրիլի վերջից։


 


Ռումինիայի նախագահը պաշտպանել է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, ինչից հետո նախարարների կաբինետը փաստացի վայր է դրել լիազորությունները: Այժմ երկրի ղեկավարը պետք է առաջարկի վարչապետի նոր թեկնածու:


 


Եթե խորհրդարանը երկու անգամ մերժի առաջարկված տարբերակները, նախագահն իրավունք կստանա լուծարելու խորհրդարանը և նշանակելու արտահերթ ընտրություն:


Leave a Comment