Համարեք՝ «Ակտիվ քաղաքացու» բոլոր հայտ տվողները ես եմ. քաղաքապետ

Համարեք՝ «Ակտիվ քաղաքացու» բոլոր հայտ տվողները ես եմ. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորել է «Ակտիվ քաղաքացի» հարթակում հայտ ներկայացնողների անանուն մնալը։

«Շատ կարևոր է, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակով հայտ ներկայացնողները մնան անանուն։ Այսինքն՝ կատարողներից որևէ մեկը, ներառյալ ղեկավարները, հասանելիություն չպետք է ունենան տեղեկատվությանը, թե ով է հայտ տալիս։ Սա պետք է շատ խստորեն պահպանվի, և որևէ պարագայում այս պայմանը չպետք է խախտվի։ Կարող ենք համարել, որ «Ակտիվ քաղաքացու» բոլոր հայտ տվողները ես եմ»,- ասել է նա։

Քաղաքապետը նաև զգուշացրել է. «Հատուկ շատ հայտեր եմ տալու, որպեսզի տեսնեմ, թե ինչպես են այդ հայտերով մեր աշխատանքները կատարվում»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment